Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «լայնամասշտաբ» զորավարժություն է անցկացնում


Ադրբեջանի բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, այսօր հաղորդում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունից ստացած տեղեկատվությունը։

Ըստ այդմ, պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հրամանատարությամբ անցնող զորավարժություններում ընդգրկված է բոլոր զորատեսակների` ցամաքային զորքերի, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի անձնակազմը։

Այլ մանրամասներ, այդ թվում` զորավարժությունների անցկացման վայրը եւ ժամկետները, չեն հրապարակվում։

Հայաստանը պատրաստվում է մեծ զորավարժություններ անցկացնել հոկտեմբերին։ Պաշտպանության նախարարության խոսնակը «աննախադեպ» է որակել առաջիկա զորավարժությունները, որոնք տեւելու են մոտ մեկ շաբաթ եւ որոնց մասնակիցների թիվը հասնելու է մի քանի հազարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG