Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարարին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովին, ով Հանրապետության նախագահի հետ այսօր ներկա է գտնվել «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին:

Նախագահի մամլո ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն, ՀՀ նախագահը եւ ՌԴ պաշտպանության նախարարը քննարկել են հայ-ռուսական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգության ապահովմանն ու առկա մարտահրավերներին, միջազգային իրավիճակին, ինչպես նաեւ այսօր անցկացված համատեղ զորավարժություններին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մակարդակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG