Սեպտեմբերի 16-ին Հորդանանի մայրաքաղաք Ամմանում պաշտոնապես բացվել է Հայաստանի պատվո հյուպատոսությունը։
Արարողությանը, այնուհետեւ` Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելություններին մասնակցել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ում գլխավորած պատվիրակությունը Ամման է մեկնել նույն օրը` երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցությունների նպատակով։
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսվում են նաեւ պատվիրակության հանդիպումները Հորդանանի արտաքին գործերի, բարձրագույն կրթության եւ գիտության, զբոսաշրջության նախարարների, գործարար խորհրդի, Հորդանանի եւ Ամմանի առեւտրաարդյունաբերական պալատների անդամների հետ: