Տարբեր երկրներում շարունակվում են բողոքի ակցիաները ընդդեմ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի, որը, ըստ մահմեդականների, ծաղրում է Մուհամեդ մարգարեին:
Երեկ հազարավոր ցուցարարներ են դուրս եկել փողոց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի` շիաներով բնակեցված թաղամասերից մեկում:
«Հըզբոլա» շարժման առաջնորդ Հասան Նասրալան հայտարարել է, որ բողոքի ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ֆիլմը համացանցից չի վերացվել:
Լիբանանյան բողոքի ակցիան, ի տարբերություն այլ երկրներում իրականացվածների, անցել է խաղաղ։
Ֆիլմի դեմ Պակիստանում անցկացված ակցիայի ժամանակ երկու մարդ է զոհվել, Աֆղանստանում ցուցարարները քարեր են նետել ամերիկյան զորախմբի ուղղությամբ, Ինդոնեզիայում հարյուրավոր մարդիկ բախվել են ոստիկանների հետ, իսկ Ադրբեջանում տասնյակ մարդիկ են ձերբակալվել ամերիկյան դեսպանատան մոտ ցույց անցկացնելու փորձի ժամանակ: