Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի փորձագետներ. «Օտարերկրացիները Սիրիայում արմատականացնում են ապստամբներին»


Սիրիայում օտարերկրացի կռվողների թիվը աճում է, նրանցից ոմանք անկախ են գործում, ոմանք միանում են հակակառավարական ուժերին` նպաստելով դրանց արմատականացմանը։ Այդ մասին այսօր հայտարարել է Սիրիայում բռնությունների քննության նպատակով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ձեւավորած անկախ փորձագետների խումբը։

Փորձագետների վկայությամբ` բռնությունը Սիրիայում ահագնանում է, մարդու իրավունքների ոտնահարումները այնքան աղաղակող են, որ իրենք այլեւս ի վիճակի չեն քննել բացահայտված բոլոր դեպքերը։

«Աճող բռնության հիմնական հարվածները բաժին են հասնում քաղաքացիական անձանց, որոնցից շատերը երեխաներ են», - Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է բրազիլացի դիվանագետ եւ պրոֆեսոր Սերխիո Պինյեյրոն` հավելելով, որ փորձագետների խմբին ավելի ու ավելի շատ է մտահոգում «օտարերկրյա տարրերի» թվի աճը. - «Նման տարրերը ձգտում են հակակառավարական զինյալներին մղել դեպի ավելի արմատական դիրքեր»։

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Ֆայսալ Խաբազ Համուին վիճարկել է զեկույցի ճշգրտությունը եւ անաչառությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG