Մատչելիության հղումներ

«Ալ-Ղաիդա»-ն հակաամերիկյան ցույցերն ահագնացնելու կոչ է անում


Եմենում «Ալ-Ղաիդա»-ի զինյալները մահմեդականներին կոչ են արել ահագնացնել ամերիկյան դիվանագետների դեմ բողոքի ցույցերն ու բռնի գործողությունները մահմեդականներով բնակեցված երկրներում` ԱՄՆ-ում նկարահանված հակամահմեդական «Մահմեդականների անմեղություն» սիրողական կինոնկարը ինտերնետում տեղադրելու կապակցությամբ:

Կոչի հեղինակները այդ 14 րոպե տեւողությամբ կինոնկարը որակել են «իսլամի դեմ խաչակրաց արշավանքների հերթական փուլ»:

Անկարգություններով ու ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումներով ուղեկցվող բողոքի ցույցերը վերջին օրերին շարունակվում են մի շարք երկրներում` Եմենում, Եգիպտոսում, Թունիսում, Սուդանում, Իրաքում, Բանգլադեշում, Ավստրալիայում:

Սուդանում հարձակումների են ենթարկվել նաեւ Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները:

Լիբիայի Բենգազի քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսության վրա հարձակման ժամանակ սպանվել էին այդ երկրում ԱՄՆ-ի դեսպանն ու եւս երեք ԱՄՆ քաղաքացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG