Մատչելիության հղումներ

Թմրամոլության հետ կապված իրավախախտումները նվազել են 34 տոկոսով


Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

«2012 թվականի առաջին կիսամյակի պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ հանցագործությունների թիվը նվազել է 34.2 տոկոսով, նաեւ ընդունվել են բազմաթիվ իրավական ակտեր, որոնք նպաստել են թմրամոլության դեմ պայքարի ոլորտում հանցագործությունների կանխարգելմանն ու նվազմանը», - նշել է նիստը նախագահող Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես են եկել Հայաստանի նախագահի կարգադրությամբ հաստատված «2009-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի»` իրենց գերատեսչության մասով իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG