Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին


Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին:

Աբրահամյանը համաժողովում հանդես կգա ելույթով:

Ստրասբուրգում ծրագրված են ԱԺ նախագահի հանդիպումները ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի եւ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG