Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «քաղաքականացված» է որակում Եվրախորհրդարանի բանաձեւը


Պաշտոնական Բաքուն այսօր «քաղաքականացված» է որակել ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հարցով Եվրախորհրդարանի` նախօրեին ընդունած բանաձեւը, որում դատապարտվում է Ադրբեջանի նախագահի որոշումը։

«Ադրբեջանի կողմից այդ հարցում ձեռնարկված քայլերը համապատասխանում են բոլոր միջազգային կոնվենցիաներին։ Ադրբեջանի համար Ռամիլ Սաֆարովի հարցը փակված է», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։

Նա Եվրախորհրդարանի պատգամավորներին կոչ է արել «նայել հարցի արմատին», որում, ըստ Աբդուլաեւի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է։

«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ այդ հակամարտության լուծումը Ադրբեջանի տարածքից Հայաստանի զորքերի դուրսբերումն է։ Իսկ Հայաստանը, օգտագործելով ամեն հնարավորը, ձգտում է պահպանել ստատուս քվոն», - ասել է ադրբեջանական ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG