Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարարը


Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության երկրների նախարարության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը սեպտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:

Երեւանում Միացյալ Թագավորության դեսպանատան հաղորդագրության համաձայն` այցի շրջանակներում պետնախարարը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Այս տարի նշվում է հայ - բրիտանական դիվանագիտական հարաբերությունների 20 ամյակը, ուստի քննարկումների առարկան լինելու են երկկողմ հարաբերությունները, տնտեսական համագործակցությունը, Հայաստան - ԵՄ Ասոցիացման համաձայնագրի բանակցությունները, ինչպես նաեւ տեսակետներ են փոխանակվելու տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ, փոխանցում է բրիտանական դեսպանատունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG