Մատչելիության հղումներ

ՀՖՖ-ն բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան խաղի որոշ դրվագներ


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բողոքարկել է Բուլղարիա-Հայաստան հանդիպման որոշ դրվագներ:

ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ դրանք այն դրվագներն են, որոնք ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները, ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգերի, իրավունք ունեն բողոքարկելու, եւ կապված են բացառապես ֆուտբոլային խաղի կանոնների հետ:

«Մանրամասները հրապարակել ՀՖՖ-ն նպատակահարմար չի գտնում, քանի որ դրանք դրվելու են քննարկման: Ֆուտբոլային հանդիպման կազմակերպման, կարգապահական եւ մի շարք այլ դրվագներով զեկույց ներկայացնելու եւ դրանք արձանագրելու իրավունքը պատկանում է ՖԻՖԱ-ի կոմիսարին եւ ոչ ազգային ֆեդերացիաներին», - տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Հիշեցնենք, սեպտեմբերի 11-ին ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Սոֆիայում 0:1 հաշվով պարտություն կրեց Բուլղարիայի թիմից։ Խաղը աչքի ընկավ կոպտությամբ, մրցավարը մոտ մեկ տասնյակ դեղին քարտ ցույց տվեց երկու թիմերի ֆուտբոլիստներին, իսկ երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականից՝ երկու, Բուլղարիայից՝ մեկ ֆուտբոլիստ հեռացվեց խաղադաշտից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG