Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը եւ Իսրայելը հաստատում են Իրանի հարցով երկկողմ ջանքերը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հեռախոսազրույց են ունեցել եւ հաստատել երկկողմ ջանքերը` թույլ չտալու, որպեսզի Իրանը միջուկային զենք ստանա:

Օբաման Նաթանյահուին է զանգահարել, երբ Սպիտակ տունը հերքեց իսրայելական մամուլի տեղեկությունները, թե Իրանի խնդրի շուրջ ամերիկա - իսրայելական հակասության պատճառով ԱՄՆ-ի նախագահը մերժել է հանդիպել Իսրայելի վարչապետի հետ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Օբամա - Նաթանյահու հանդիպման մասին խոսք չի եղել նրանց գրաֆիկների անհամատեղելիության պատճառով, իսկ Իսրայելի վարչապետին Միացյալ Նահանգներում կընդունեն պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG