ԱՄՆ-ի երեկ գաղտնազերծված արխիվային փաստաթղթերը հաստատել են այն լուրերը, որ Միացյալ Նահանգները դեռ Երկրորդ աշխարհամարտի տարիներին տեղեկացված է եղել կատինյան ողբերգության մասին:
Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի, պաշտոնական Վաշինգտոնը Կատինի ողբերգության մասին տեղեկություն է ստացել 1943 թվականին` ֆաշիստական Գերմանիայի կողմից տվյալ վայր տեղափոխված ամերիկացի ռազմագերիներից, սակայն այդ ժամանակ Ֆրանկլին Ռուզվելտի վարչակազմը, զգուշանալով պատերազմում իր դաշնակից Խորհրդային Միության հետ հարաբերություններում բարդությունների ի հայտ գալուց, նախընտրել է չբարձրաձայնել այդ մասին:
Արխիվային փաստաթղթերը փաստում են, որ ֆաշիստական Գերմանիայի ղեկավարությունը կազմակերպել էր ամերիկացի եւ բրիտանացի գերիների բռնի տեղափոխումը Կատին, որտեղ պահպանվում էին երեք տարի առաջ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների հետքերը։
1940 թվականին Կատինում, Սմոլենսկի մերձակայքում խորհրդային բարձր ղեկավարության հրամանով գնդակահարվել են Լեհաստանի մոտ 22 հազար քաղաքացիներ: Միայն 1990 թվականին Խորհրդային Միությունը ընդունեց, որ ողբերգության համար պատասխանատու է ԽՍՀՄ-ի ներքին գործերի ժողկոմը: