Մատչելիության հղումներ

Երեւան է ժամանում Լյուքսեմբուրգի արտգործնախարարը


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, սեպտեմբերի 11-12-ը Երեւան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում Լյուքսեմբուրգի արտգործնախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Էդվարդ Նալբանդյանի եւ Ժան Ասելբորնի բանակցությունները եւ համատեղ մամուլի ասուլիսը:

Ասելբորնը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG