Մատչելիության հղումներ

Ռուսաստանը արձագանքում է Թբիլիսիում Ռասմուսենի ելույթին


Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Ալեկսանդր Լուկաշեւիչը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն դասեր չի քաղել Հարավային Կովկասում տեղի ունեցած վերջին դեպքերից։

Ռուսաստանի արտգործնախարության ներկայացուցիչը այսպես է արձագանքել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությանը, թե՝ «Վրաստանի ապագան ՆԱՏՕ-ի կազմում է»։

«Այսպիսի հայտարարությունները ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ն այդպես էլ դասեր չի քաղել Հարավային Կովկասում 2008 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից եւ շարունակում է Թբիլիսիին «քաջալերող» ուղերձներ հղել», - ասել է Լուկաշեւիչը՝ հավելելով, թե Մոսկվան կարծում է, որ Վրաստանի հնարավոր անդամակցության մասին խոսակցությունները չեն նպաստում տարածաշրջանի անվտանգությանը եւ խրախուսում են Վրաստանի ղեկավարության «դժկամությունը՝ ընդունելու տարածաշրջանի քաղաքական իրականությունը»։

Հիշեցնենք, 2008 թվականին Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ տեղի ունեցած կարճատեւ պատերազմից հետո Մոսկվա ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG