Մատչելիության հղումներ

Al-Jazeera-ն հաքերային հարձակումների թիրախ է դարձել


Քաթարական Al-Jazeera հեռուստաընկերությունը, որը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը պահանջող ապստամբներին, հայտարարել է, որ հաքերները, օգտագործելով ընկերության բջջային ահազանգերի ծառայությունը, փորձել են կեղծ լուրեր հաղորդել։

Կեղծ հաղորդագրություններում, մասնավորապես, ասվում է, որ Քաթարի վարչապետի դեմ անհաջող մահափորձ է տեղի ունեցել։

Հեռուստաընկերությունը նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում իր դեմ երկու հաքերային հարձակում է գրանցվել։ Ավելի վաղ հաքերները Al-Jazeera-ի վեբկայքում Սիրիայի իշխանություններին աջակցող հայտարարություն էին հրապարակել։

Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Սիրիայի էլեկտրական բանակ» անվանումը կրող հաքերական խումբը՝ այդ մասին գրառում կատարելով Twitter միկրոբլոգային ծառայության իր էջում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG