Մատչելիության հղումներ

Իրաքում ահաբեկչական գործողությունների հետեւանքով 100 մարդ է զոհվել


Իրաքից փախուստի դիմած փոխնախագահ Թարեք ալ-Հաշեմիին հեռակա կարգով մահվան դատապարտելու՝ դատարանի վճռին կիրակի օրը հետեւել են մի շարք ահաբեկչական գործողություններ, որոնց զոհ է գնացել ավելի քան հարյուր մարդ։

Հաշեմին, ով այժմ գտնվում է Թուրքիայում, սուննի մահմեդական է։ Նա մեղադրվում է ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեջ: Փորձագետները երեկ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները կապում են Իրաքում իշխող շիաների ու սուննիների միջեւ շարունակվող հակամարտության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG