Մատչելիության հղումներ

Քլինթոնը եւ Լավրովը քննարկել են նաեւ Ղարաբաղի հարցը


Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության Վլադիվոստոկի գագաթնաժողովի շրջանակներում այսօր կայացել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ ծավալվել է մտքերի փոխանակություն երկկողմ օրակարգի շուրջ, «շոշափվել են նաեւ մերձդնեստրյան եւ ղարաբաղյան կարգավորման հարցերը»։

Երկու պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են Անտարկտիկայում փոխըմբռնման եւ համագործակցության հուշագիր, Ռուս - ամերիկյան միջտարածաշրջանային փոխգործողության ամրապնդման մասին եւ Բերինգի նեղուցի տարածաշրջանում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG