Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը համոզված է, որ հանրապետության գինեգործներն ու կոնյակագործները այս տարի մթերելու են խաղողի ողջ պաշարը, եւ շուկայում անգամ դեֆիցիտ է առաջանալու:
«Այս տարի, ինչպես եւ անցյալ տարի, մեծ բան փոխվեց երկրում, եւ արդեն խաղողի գնումը նույն խնդիրը չէր, ինչ 3-4 տարի առաջ, երբ մարդիկ հուսալքված չգիտեին ինչ անեին, որտեղ ծախեին, ում հետ պայմանավորվեին, ում համոզեին, որ իրենց խաղողը գնվի», - ուրբաթ օրը կայացած ասուլիսում հայտարարեց Գրիգորյանը:
Նախորդ շաբաթ Արմավիրի մարզում նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել գյուղմթերք վերամշակող ընկերությունների ղեկավարների հետ: Նա նրանցից մեկին նախատեց գյուղացիների բերքն ամբողջությամբ չմթերելու ու նաեւ նրանց պարտք մնալու համար` խոստանալով օրենքի ուժով պայքարել այս երեւույթի դեմ:
Խաղող մթերողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նաեւ կոնկրետ գին նշեց` հորդորելով դրանից ցածր չմթերել միրգը. - «Խաղողը 140 դրամից պակաս որեւէ մեկը չմթերի, իհարկե, խոսքը որակով խաղողի մասին է: Ընդ որում, գյուղացիներին փողը անմիջապես պետք է տալ»:
Նախագահի այս հայտարարությունը քննադատության արժանացավ մամուլում, թե երկրի ղեկավարը ինքն է գներ սահմանում` խախտելով շուկայական մրցացկության կանոնները: Հարցին, թե պահպանելո՞ւ է արդյոք գործարանը նախագահը մատնանշած մթերման սակագինը, Երեւանի կոնյակի գործարանի տնօրենը պատասխանեց. - «Նախագահի հնչեցրած թիվը 140 դրամն էր: Նորմալ եմ վերաբերվում դրան եւ գտնում, որ մենք փորձում ենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Աշխարհի շատ պետություններ, որոնք դեմոկրատիայի եւ ազատ շուկայական հարաբերությունների օրրան են, շատ հստակ կանոնակարգում են պետության եւ ժողովրդի համար շատ կարեւոր ճյուղերը: Այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում»:
Իսկ դիտարկմանը, թե սա նշանակում է, որ կարգավորող կառույցները կամ գյուղնախարարությունը արդյունավետ չեն աշխատում, եթե նախագահն է միջամտում, Արա Գրիգորյանն արձագանքեց. - «Երկրի նախագահն էլ չի ստիպում, նա բառացի ասաց` ինձ թվում է, որ լավ խաղողի համար 140 դրամ լավ գին է: Էդ շուրթերից դա հանձնարարություն է, մեր մեջ խոսակցությունից դա առաջարկ է»:
Երեւանի կոնյակի գործարանը այս տարի Արարատյան դաշտավայրի խաղողը կմթերի 140, իսկ Տավուշի մարզինը 130 դրամով` խոստանալով գնել Բերդի տարածաշրջանի ողջ բերքը: Խոսքը շուրջ 24 հազար տոննա խաղողի մասին է, որը 3-ից 4 հազար տոննայով ավելի է նախորդ տարվանից: Կոնյակի գործարանը ֆինանսական տարին ամփոփում է շեշտակի աճով` մաքուր եկամուտը 2.4 միլիարդ դրամից մեկ տարվա ընթացքում հասցնելով 5 միլիարդից ավելիի: