Մատչելիության հղումներ

Amnesty International. «Ադրբեջանը վտանգավոր ուղերձ է հղում»


Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային հաջորդած Ադրբեջանի կառավարության գործողությունները «կարող են ընկալվել իբրեւ սատարում էթնիկ շարժառիթներով բռնությանը»։

«Սաֆարովը, որը, իր իսկ խոստովանությամբ, մեկ այլ մարդու գլխատել է նաեւ այն պատճառով, որ նա հայ էր, ուրբաթ օրը բանտից դուրս գալուց հետո ներման, ապա զինվորական ավելի բարձր` մայորի կոչման արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի կողմից», - ընդգծում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին իր պաշտոնական կայքէջում տեղադրած հայտարարությունում` շարունակելով. - «Ներում շնորհելով, ապա եւ առաջ քաշելով Ռամիլ Սաֆարովին` նախագահ Ալիեւը ադրբեջանցիներին ազդակ հղեց, որ հայերի դեմ բռնությունը ոչ միայն ընդունելի է, այլեւ պարգեւատրվում է»։

Amnesty International-ի համոզմամբ` Ադրբեջանի կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Սաֆարովին շնորհված արտոնությունները եւ հրապարակավ դատապարտի էթնիկ հողի վրա բռնությունը, իսկ «Հայաստանի կառավարությունը նույնպես պետք է հստակեցնի, որ վրեժխնդրությունը ընդդեմ էթնիկ ադրբեջանցիների անընդունելի է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG