Մատչելիության հղումներ

Օբաման ընդունեց դեմոկրատների առաջարկը


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես ընդունել է դեմոկրատների առաջարկը նախագահի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվելու վերաբերյալ։

Օբաման ասել է, որ ամերիկյան ժողովրդին «մնում է կատարել ամենապարզ ընտրությունը»։

Դեմոկրատների համագումարի ժամանակ նա հայտարարել է, որ ճանապարհը, որ ինքն է առաջարկում, չի կարելի համարել հեշտ եւ կարճ։

«Գործազրկության ցուցանիշի նվազման համար եւս մի քանի տարի է պահանջվում», - ասել է Օբաման` ընդգծելով, որ երկրի առջեւ ծառացած խնդիրները, որոնք այս ընթացքում պետք է լուծվեն, տարիների պատմություն ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG