Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթավերջին Հայաստանում կմեկնարկի ՀԱՊԿ-ի զորավարժությունը


Կառավարությունը այսօր հավանություն տվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Հայաստանի տարածքում «Փոխգործակցություն - 2012» համատեղ զորավարժության նախապատրաստման եւ անցկացման մասին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի նախագծին։

Սեպտեմբերի 15-19-ը անցկացվելիք զորավարժությունը նպատակ ունի ցուցադրել բոլոր տեսակի սպառնալիքներին եւ մարտահրավերներին համատեղ դիմադրելու` ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման ուժերի կարողությունները, դրանք զարգացնելով` բարձրացնել ՀԱՊԿ-ի համատեղ անվտանգության ուժերի եւ միջոցների համակարգված ներուժը։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG