Մատչելիության հղումներ

Հաղթանակներ 8-րդ տուրում


Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 8-րդ տուրում հաջողության հասան Հայաստանի թե՛ տղամարդկանց եւ թե՛ կանանց հավաքականները, միեւնույն՝ 3:1 հաշվով հաղթելով, համապատասխանաբար, Ուզբեկստանի եւ Ռումինիայի թիմերին։

Այսօրվա հաղթանակները Հայաստանի երկու թիմերի համար էլ 6-րդն էին ընթացիկ օլիմպիադայում։

8-րդ տուրից հետո հայաստանցի շախմատիստները գրավում են մրցաշարային աղյուսակի 3-րդ, շախմատիստուհները՝ 10-րդ հորիզոնականը։

Վաղը Հայաստանի տղամարդկանց թիմը կհանդիպի Գերմանիայի ընտրանու, կանանց հավաքականը՝ Իրանի շախմատիստուհիների հետ։

Տղամարդկանց մրցաշարում առաջատարն է Ռուսաստանի հավաքականը, որին հաջորդում է Չինաստանը։

Կանանց մրցաշարի աղյուսակը գլխավորում են Չինաստանը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG