Մատչելիության հղումներ

Հայաստանը Հունգարիայից «հստակ քայլեր» է ակնկալում


«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ կասեցված հարաբերությունները հարթելու հարցում Շվեյցարիայի հնարավոր միջնորդության մասին տեղեկատվությունը՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց. - «Չեմ կարծում, որ այստեղ միջնորդության կարիք կա, այստեղ անհրաժեշտ են հստակ քայլեր հունգարական իշխանությունների կողմից»։

Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցրեց օգոստոսի 31-ին, երբ Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանելու համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի ենթարկվեց Ադրբեջան եւ Բաքու ժամանելուն պես ներման արժանացավ ադրբեջանական պետության ղեկավարի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG