Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ն` «լավագույնը Հարավային Կովկասում»


Այս տարվա հուլիսին webometrics.info կայքէջի հրապարակած վարկանիշային աղյուսակում Երեւանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հարավային Կովկասի բուհերի շարքում առաջատարն է, հաղորդում է Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը։

Նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, աշխարհի շուրջ 20 հազար 700 համալսարանների վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն մտել է լավագույն 10 տոկոսի մեջ` գրավելով 2050-րդ տեղը: Հայաստանում գործող բուհերից տվյալ ցանկում երկրորդը Ամերիկյան համալսարանն է` գրավելով 2827-րդ տեղը: Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի համալսարանների վարկանիշային առանձին ցանկում ԵՊՀ-ն զբաղեցնում է 175-րդ տեղը:

Ըստ նույն աղբյուրի` Վրաստանի առաջատար բուհը Ճավճավաձեի անվան լեզուների եւ մշակույթի պետական համալսարանն է, որը գրավել է 2537-րդ տեղը, Ադրբեջանի լավագույն համալսարանը` «Կովկաս»-ը, որը զբաղեցնում է 5814-րդ տեղը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG