Մատչելիության հղումներ

Արտահերթ նիստում կհրապարակվի նաեւ Հայրապետյանի հրաժարականը


Հայաստանի Ազգային ժողովի` այսօր հրավիրված արտահերթ նստաշրջանում, որի օրակարգում ընդգրկված է միայն ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ազատ արձակման հարցը, խորհրդարանի նախագահը կհրապարակի նաեւ Հանրապետական խմբակցության անդամ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի դիմումը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ, կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Ռուբեն Հայրապետյանը հրաժարական է ներկայացրել իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահանալուց օրեր անց։

Եթե Հայրապետյանը 15 օր անց դիմումը ետ չվերցնի, ապա այն կհամարվի ընդունված, եւ նրա պատգամավորական լիազորությունները կդադարեցվեն։


Անուշ Մկրտչյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG