Մատչելիության հղումներ

Ռուբեն Քոչարը նոր գեղարվեստական ֆիլմ է նկարահանել


Բեմադրող ռեժիսոր Ռուբեն Քոչարի նոր` «Անունս Վիոլա է» ֆիլմի պրեմիերան կլինի 2013 թվականի գարնանը:

Ֆիլմը ռեժիսորի 14-րդ աշխատանքն է, այն պատմում է երկու երիտասարդ աղջիկների` մտերիմ ընկերուհիների հոգեվիճակի մասին է:

Ֆիլմի գլխավոր դերերից մեկը խաղում է ամերիկացի դերասանուհի Ջանեթ Սպիցերը: Նրա հայրը հայ է եւ Հայաստանում շատ բարեկամներ ունեն:

«Ինձ համար հաճելի է գտնվել Հայաստանում, հանդիպել բարեկամներիս եւ ստանալ շատ սեր շրջապատից», - երեքշաբթի կայացած ասուլիսում ասաց Սպիցերը:

«Ինչպես գլխավոր դերասանները, այնպես էլ մրցույթի ընթացքում սցենարին ծանոթացած շատ դերասանները ասել են, որ ռեժիսորը կնոջ հոգեվիճակը կարողացել է ճշգրիտ ներկայացնել», - նշում է ֆիլմի պրոդյուսեր Նարինե Քոչարը:

Մաքսանս Քուզբաշյանը, ով ներկայացնում է Ֆրանսիան, նշեց, որ շատ է սիրում բարդ կերպարներ: Ֆիլմում մարմնավորել է Հրանտի կերպարը, ով սիրահարված է հերոսուհիներից Աննային: Նշում է, որ Հրանտի կերպարը իրեն շատ հոգեհարազատ է. - «Դա հենց ես եմ», - ասաց նա:

Հայկական արմատներ ունեցող ֆրանսիացի եւ ամերիկացի դերասաններն իրենց տեքստերը սովորել են հայերենով:

«Դա խոսում է նրանց աշխատասիրության մասին», - նշեց Նարինե Քոչարը:

Նկարահանումների ողջ ընթացքում եւ ամենուր Մաքսանս Քուզբաշյանը իր հետ ունեցել է իր հոր պապիկի խորհրդանշական պայուսակը, որն իր համար թալիսմանի պես է:

«Սա իմ հոր պապիկի պայուսակն է, որոնվ նա ներգաղթել է Ֆրանսիա` ցեղասպանության ժամանակ: Նա իր հետ բերել է միայն այս պայուսակը եւ մի հրացան», - ասաց նա:

«Արվեստը, մշակույթը միշտ կախում ունի երկրից. ինչպիսին երկիրն է, այնպիսին մշակույթն է», - նշում է Ռուբեն Քոչարը եւ հավելում, որ հայ հանդիսատեսից շատ բան չի պահանջում. - «Ճիշտն ասած, հեռուստադիտողից շատ բան չեմ սպասում, որովհետեւ երբ տեսնում եմ, թե հեռուստադիտողները ինչ հաճույքով են նայում սերիալները, հասկանում եմ, որ ֆիլմը կարող է չնայեն»:
please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG