Մատչելիության հղումներ

Հայաստանի դեսպանը հանդիպեց Ռուսաստանի ԱԳ փոխնախարարի հետ


Ռուսաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Անդրեյ Դենիսովը երեկ ընդունել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին` վերջինիս խնդրանքով։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում «քննարկվել է ադրբեջանցի զինծառայող Ռ.Սաֆարովի նկատմամբ ադրբեջանական եւ հունգարական իշխանությունների գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, լուրջ մտահոգություն է արտահայտվել տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար դրա զարգացման հնարավոր բացասական հետեւանքների առնչությամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG