Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Արգենտինայի արտգործնախարարը


Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 3-5-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Արգենտինայի արտաքին գործերի եւ պաշտամունքի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում Արգենտինայի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Տեղի կունենան Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների բանակցությունները եւ համատեղ մամլո ասուլիսը:

Հեկտոր Մարկոս Թիմերմանը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG