Մատչելիության հղումներ

Մամեդյարովը եւս Փարիզում կհանդիպի միջնորդներին


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 3-ին կայցելի Փարիզ, որտեղ կհանդիպի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամներին եւ կքննարկի ղարաբաղյան կարգավորման հարցը։ «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։

Հիշեցնենք, վաղը Փարիզում նախատեսված է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG