Մատչելիության հղումներ

Դամասկոսում սպանված երեք հայերի դիակները դուրս են բերվել


Ըստ Դամասկոսի Հայոց առաջնորդարանի, այսօր վաղ առավոտյան Կարմիր Մահիկի ջանքերով հաջողվել է հակամարտության տարածքից դուրս բերել օրեր առաջ Սիրիայի մայրաքաղաքում սպանված Մաթոսյանների դիակները: Սյս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Օգոստոսի 28-ին Դամասկոսի Ջոբար թաղամասում անհայտ հանգամանքներում սպանվել էին հայազգի երեք քաղաքացիներ՝ 49-ամյա Պետրոս Մաթոսյանը, նրա որդին` 22-ամյա Լեւոն Մաթոսյանը եւ 46-ամյա Գեւորգ Մաթոսյանը:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG