Մատչելիության հղումներ

Գրականության եւ արվեստի թանգարանը «նորոգվել է անորակ»


Գրականության եւ արվեստի թանգարանի ցուցասրահներից մեկը:
Գրականության եւ արվեստի թանգարանի ցուցասրահներից մեկը:

2011-ին սկսվել եւ վերջերս ավարտվել է Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հիմնանորոգումը, որը գտնվում է Ազգային պատկերասրահի շենքում:

2011-ին սկսվել եւ վերջերս ավարտվել է Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հիմնանորոգումը, որը գտնվում է Ազգային պատկերասրահի շենքում:

Թանգարանի նորանշանակ տնօրեն Կարո Վարդանյանը հայտնեց, որ շահագործումից ի վեր նորոգման չենթարկված շենքը վաղուց էր սպասում այդ օրվան:

«Շատ ուրախ ենք, որ պետությունը վերջապես հնարավորություն ընձեռեց վերանորոգել այս շենքը, մյուս կողմից` գրեթե ամեն օր դառը հիասթափություն ենք ապրել, քանի որ մեզ վիճակվեց շատ անբարեխիղճ շինարար», - ասաց տնօրենը:

Քաղաքաշինության նախարարությունից տեղեկացանք, որ, շինարարական խումբը պետք է ունենա այդ ոլոտում աշխատելու համապատասխան լիցենզիա, բայց մշակույթի ոլորտին վերաբերող որեւէ լիցենզիա, բացի ռեստավրացիոն աշխատանքներից, նախարարությունը չի սահմանել, հետեւաբար թանգարան կարող է վերանորոգել աշխատանքային փորձ ունեցող ցանկացած խումբ:

«Պայքարել ենք ամեն մի էլեկտրալարի համար», - հայտնում է թանգարանի տնօրենը: - «Նրանք [շինարարները] փորձ ունեին, ինչ-ինչ օբյեկտներ մարզերում նորոգել էին, բայց դժվար էր բացատրել, որ սա իրենց պատկերացրած այդ օբյեկտներից չէ»:

Պետական բյուջեից ավելի քան 140 մլն դրամ ստացած շինարարական խումբը անցել է գործի առանց պատկերացնելու, թե ինչպես պետք է նորոգել պահոցը, որը թանգարանի տարածքի կեսն է զբաղեցնում:

Բացի այդ, ըստ Կարո Վարդանյանի, շինարարությունը ստանձնած «Ռիգել պալ» ՍՊԸ-ն փորձել է շինարարության համար նախատեսված գումարը հնարավորինս տնտեսել:

«Ամեն ինչի մեջ նրանք հակված են տնտեսել, ամեն ինչի էժանը եւ անորակը գնել: Արդեն մի քանի ամիս է իբր թե իրենց պարտավորությունները ավարտել եւ հեռացել են, բայց մինչ օրս թանգարանը ստիպված է իր սուղ միջոցներով դռան փականներ փոխել, պատերի թափված ծեփերը վերստին նորոգել եւ այլն», - հայտնեց տնօրենը, ով անորակ նորոգումը ամենամեծ խնդիրը չի համարում:

Նրա մտահոգությունն այն է, որ այդպես էլ չնորոգվեցին պահոցները, քանի որ շինարարության նախագիծը կազմողները 140 մլն դրամից մաս չէին հատկացրել ֆոնդապահոցների պահարանների նորոգմանը, որոնք տասնյակ տարիներ առաջ մետաղից կառուցված ու գետնին ամրացված դարակաշարեր են՝ ժամանակակից թանգարանների պահոցների հետ համեմատության եզր չունեցող:

«Որպեսզի կարողանային ֆոնդապահոցի հատակը եւ պատերը նորոգել, պետք է կարողանային ապամոնտաժել դարակաշարերը, բայց դրա համար իրենց բյուջեում հատկացված գումար չկար», - ասաց Վարդանյանը:

Իմ զրուցակցի խոսքերով, ժամանակին անորակ է կատարվել նաեւ Ազգային պատկերասրահի շինարարությունը եւ միակ մշակութային հաստատությունը, որի նորոգումից կարելի էր օրինակ վերցնել, Մատենադարանն է, որի պահոցները համապատասխանում են միջազգային ստանդարտներին:

«Ուրեմն ցանկացած հիմնանորոգում պետք է իրականացվի նախագահի կամ վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի հովանու ներքո, որպեսզի շինարարները եւ նախագծողները փոքր-ինչ սթափ լինեն», - ասում է Կարո Վարդանյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG