Մատչելիության հղումներ

Յանուկովիչը ցանկանում է փոխել Ռուսաստանի հետ հարաբերությունները գազի ոլորտում


Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր հայտարարել է, որ կուզենար փոխել Ռուսաստանի հետ գազի ոլորտում ունեցած հարաբերությունների բնույթը:

Ռուսաստանի նախագահի հետ այսօր Սոչիում ունեցած հանդիպման ժամանակ Յանուկովիչը գազի թեման բնորոշել է որպես «զգայուն»:

Ուկրաինան ձգտում է, որ Ռուսաստանը էժանացնի այդ երկիր մատակարարվող գազի գինը, որը սահմանվել է 2009 թվականին Ուկրաինայի այն ժամանակվա վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կողմից կնքված համաձայնագրերով: Տիմոշենկոն այդ պայմանագրերի պատճառով մեղադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ եւ դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման:

Յանուկովիչը Պուտինի հետ հանդիպմանը նաեւ ասել է, որ ակնկալում է Ռուսաստանի աջակցությունը, որպեսզի Ուկրաինան Շանհայի համագործակցության կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանա: Ուկրաինան ցանկանում է իր բարձր տեխնոլոգիական արտադրանքը արտահանել եւ կարծում է, որ այս կազմակերպությանը իր անդամակցությունը մեծապես կօգնի իրեն այս հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG