Մատչելիության հղումներ

Հայ-հրեական «ճակատագրական» ընտանիքը


Հայ-հրեական «ճակատագրական» ընտանիքը
please wait

No media source currently available

0:00 0:05:36 0:00
13 տարվա դեգերումներից հետո Մովսեսյան - Լիֆշից ընտանիքը հաստատվել է Հայաստանում։ Հայ-հրեական ընտանիքի սիրո հիմքում երկու ազգերի ճակատագրերի նմանությունն է, ասում է Ադելինա Լիֆշիցը:

Տիկին Լիֆշիցը, ով այժմ դասավանդում է Երեւանում գործող հրեական կիրակնօրյա դպրոցում, դեռ խորհրդային տարիներին ամուսնացել է հայի հետ եւ եկել Հայաստան:

«Ես ինքս Օդեսայից եմ, ամուսնացա, եկա Հայաստան ու այնպես ստացվեց, որ իմ երեխաներն արդեն հայ են, բայց ապրում են Իսրայելում՝ թե աղջիկս, թե տղաս: Արդեն թոռնիկներ էլ ունեմ», - «Ազատություն» ռադիոկայանին է պատմում Լիֆշիցը:

Նա իր ընտանիքի պատմությունը նմանեցնում է հրեա ազգի պատմությանը: Նույնիսկ կատակում է, որ ինքն իրենց տան Մովսեսն է եղել:

«Հայաստանի համար ծանր ժամանակներ սկսվեցին… եւ մենք գնացինք Հայաստանից: Սկսվեցին աշխարհով մեկ մեր դեգերումները: Ինչպես հետագայում իմ ամուսնու բարեկամներից մեկն ասաց՝ Մովսեսը քառասուն տարի էր հրեաներին անապատով առաջնորդում դեպի ավետյաց երկիր, իսկ ես 13 տարի ամուսնուս տարա այս ու այնտեղ: Մենք Հունգարիայում էինք, մեկ Ռուսաստանում, մեկ Իսրայելում, վերջի վերջո վերադարձանք Հայաստան՝ ամուսնուս հայրենիք, որը դարձավ նաեւ իմ հայրենիքը», - պատմում է նա:

Լիֆշիցը Հայաստան վերադառնալու համար երբեք չի զղջացել, ասում է՝ այստեղ հրեաներին լավ են վերաբերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG