Մատչելիության հղումներ

Սիրիական ընդդիմությունը ՄԱԿ-ին եւ Արաբական լիգային կոչ է անում միջամտել


Սիրիական ընդդիմությունը այսօր ՄԱԿ-ին եւ Արաբական պետությունների լիգային կոչ է արել միջամտել՝ կենտրոնական Հոմս շրջանում աղետը կանխելու համար:

Սիրիայի ազգային խորհրդի անդամ Նաջի Թայրան ասել է, որ Հոմսի բնակիչները ավելի քան ութսուն օր շրջափակման մեջ են գտնվում, իսկ պարեն հայթայթելու բոլոր ուղիները փակ են: Կառավարական զորքի եւ ապստամբների միջեւ ամենաթեժ մարտերը տեղի են ունեցել հենց Հոմսում:

Արաբական լիգան այսօր Կահիրեում հանդիպում կունենա սիրիացի ընդդիմադիրների հետ՝ նպատակ ունենալով մի ծրագիր մշակել, որով կմիավորվեն Ասադի ռեժիմին ընդդիմացողները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG