Մատչելիության հղումներ

Գյուղնախարարը «դրական տեղաշարժ» է տեսնում


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի պնդմամբ` ոլորտում «էական դրական տեղաշարժ է նկատվում»:

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը նախարարը շեշտեց, որ այս տարի լավ բերք է ստացվել` վստահեցնելով, որ ամբողջը մթերվելու է:

Լրագրողների դիտարկմանը, թե գյուղացիների շրջանում դժգոհություն կա դեղձի մթերման ցածր գներից, նախարարը արձագանքեց. - «Դուք եթե տեսնեք այդ դեղձը, որը մթերվում է, շուկայում դուք դրան 50 դրամ էլ չեք վճարի»:

Անդրադառնալով գյուղացիներին տրամադրված էլիտար եւ առաջին վերարտադրության ցորենի սերմնացուի հարցին` Սերգո Կարապետյանն ասաց, որ այս տարի ակնկալված բերքը չստանալու համար պատասխանատու է միայն մշակողը. - «Ինչ-որ ասում են, այդքան էլ ճիշտ չէր, որովհետեւ այսօր մենք բարձր բերք ենք ստանում: Ովքեր մշակել են` ստացել են, ովքեր չեն մշակել` չեն ստացել: Նույն սերմնացուն անցյալ տարի ներկրվել է հանրապետություն, նույն որակի եւ տեսակի սերմերը ներկրվել են եւ այս տարի: Այդ ո՞նց եղավ, որ անցյալ տարի բերքը շատ լավ էր, տեղեր կային 80-85 ցենտրենով բերք ենք ստացել, իսկ այդ տարի վատ էր»:

Նախարարը միանշանակ կերպով բացառեց, թե ներկրված սերմնացուն ցածր որակի է եղել: Նա նշեց, թե վատ բերքի պատճառներից են եղել նաեւ եղանակային անբարենպաստ պայմանները:

Անդրադառնելով անասնակերի խնդրին` Սերգո Կարապետյանն ասաց, որ անտառտնտեսություններին հստակ ցուցում է տրվել, որ մարդիկ կարող են անարգել խոտ հավաքել ցանկացած վայրում:

please wait

No media source currently available

0:00 0:03:13 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG