Մատչելիության հղումներ

ՄԱԳԱՏԷ-ն կբանակցի Իրանի հետ միջուկային ծրագրի հիմնահարցերի շուրջ


ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պաշտոնյաները ուրբաթ օրը Վիեննայում կհանդիպեն Իրանի ներկայացուցիչներին` քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված հիմնահարցերը: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ն:

Այս բանակցություններից մի քանի օրը անց ՄԱԿ-ի ատոմային էներգիայի գործակալությունը կհրապարակի Իրանի վիճահարույց միջուկային ծրագրի վերաբերյալ իր եռամսյակային հաշվետվությունը: Արեւմուտքը, հիշեցնենք, կասկածներ ունի, որ Իրանը միջուկային զենք է ստեղծում, սակայն Իրանը բազմիցս հերքել է դա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG