Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ համազեկուցողները քննադատել են Վրաստանի իշխանություններին


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համազեկուցողները մտահոգություն են հայտնել Վրաստանի իշխանությունների կողմից «Վրացական երազանք» դաշինքի անդամ կուսակցությունների բանկային հաշիվների արգելափակման հետ կապված:

Համազեկուցողները կարծում են, որ Վրաստանի իշխանությունների այս քայլը հարցականի տակ է դնում ընդդիմության մասնակցությունը հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններին:

Միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» դաշինքի մաս կազմող վեց կուսակցություններից չորսի բանկային հաշվեհամարները ժամանակավորապես արգելափակվել են:

ԵԽԽՎ-ի պաշտոնյաներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ սեպտեմբերի 11-12-ը կայցելեն Վրաստան` ընտրություններից առաջ կատարվող ԵԽԽՎ-ի առաքելության շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG