Մատչելիության հղումներ

Հաքերները կոտրել են Pussy Riot-ին ազատազրկման դատապարտած դատարանի կայքը


Անանուն հաքերները կոտրել են Մոսկվայի Խամովնիկի շրջանի դատարանի կայքը:

Այդ դատարանը, հիշեցնենք, ուրբաթ օրը մեղավոր էր ճանաչել եկեղեցում հակապուտինյան երգի կատարման համար ձերբակալված Pussy Riot փանք ռոք խմբի երեք անդամներին:

Հաքերները դատարանի կայքէջում հակապուտինյան լոզունգներ են տեղադրել, ինչպես նաեւ բուլղարացի միասեռական երգիչ Ազիսի «Մրազիշ» («Ատում ես») տեսահոլովակը, իսկ կայքը բացելիս հնչում էր «Путин зажигает костры революций» երգը:

Դատարանի խոսնակը հայտարարել է, որ մասնագետները արդեն աշխատում են կայքի վերականգման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG