Մատչելիության հղումներ

Pussy Riot-ը Պուտինից ներում չի հայցի, դատարանի որոշումը կբողոքարկի


Երկու տարվա ազատազրկման դատապարտված Pussy Riot խմբի անդամները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից ներում չեն հայցի:

Ուրբաթ օրը մոսկովյան դատարանը փանկ ռոք խմբի անդամներին մեղավոր ճանաչեց «կրոնական ատելության հողի վրա կատարված խուլիգանության» համար: Խմբի անդամները, հիշեցնենք, ձերբակալվել էին Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում «Աստվածածին, վռնդիր Պուտինին» երգը կատարելու համար:

Փաստաբան Նիկոլայ Պոզլովը «Ֆրանս պրես»-ին ասել է` «թող գրողի ծոցը գնան իրենց ներումով»:
Պոզլովը նաեւ ասել է, որ պաշտպանական կողմը դեռ չի ստացել դատարանի վճիռը, այդ պատճառով դեռ չի կարող բողոքարկել այն։ Այսօր Մոսկվայի դատարանը պետք է քննի խմբի անդամների բողոքը` իրենց կալանքը երկրաձգելու որոշման դեմ։

Մոսկվայի ոստիկանությունը մինչդեռ հայտարարել է, որ շարունակում է Pussy Riot խմբի ազատության մեջ գտնվող այն անդամների հետախուզումը, ովքեր մասնակից են եղել Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում տեղի ունեցածին։Նրանց գործը, ըստ ոստիկանության, անջատվել է երեք դատապարտված անդամների գործից, եւ դրա քննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG