Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիան նախատեսվածից շուտ դուրս կբերի իր զորքերը Աֆղանստանից


Նոր Զելանդիան այսօր հայտարարել է, որ հնարավորինս շուտ դուրս է բերելու իր զորքերը Աֆղանստանից: Վարչապետ Ջոն Քեյը ասել է` «շատ հավանական» է, որ Նոր Զելանդիայի զորքերը դուրս բերվեն ապրիլին:

Ավելի վաղ կառավարությունը հայտարարել էր, որ իր զորքերը Աֆղանստանից դուրս կբերի 2013 թվականի վերջերին:

Այս ամիս հինգ, իսկ 2001-ից մինչ օրս` 10 նորզելանդացի զինվոր է զոհվել Աֆղանստանում: Վարչապետը, սակայն, զորքերի դուրս բերումը չի պայմանավորել հինգ զինվորների մահվան հանգամանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG