Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը ավարտել է իր դիտորդական առաքելությունը Սիրիայում


Կիրակի օրը պաշտոնապես ավարտվել է Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունը:

Այս տարվա ապրիլին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ստեղծված առաքելությունը նպատակ ուներ դիտարկել հրադադարը եւ ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի համատեղ բանագնաց Քոֆի Անանի կողմից առաջարկված խաղաղության հաստատման ծրագրի կիրառումը:

300 դիտորդ ունեցող առաքելության աշխատանքը կասեցվեց հունիսին, երբ ապստամբների եւ կառավարական զորքերի միջեւ մարտերը առավել թեժանցան: Կողմերից ոչ մեկը չկատարեց հրադադարի հաստատման պայմանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG