Մատչելիության հղումներ

Կասպարովը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության


Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդմամբ, Կասպարովը բերման էր ենթարկվել Մոսկվայում Pussy Riot խմբին աջակցող ցույցի ժամանակ: Կասպարովին մեղադրում են, որ նա բերման ենթարկվելիս կծել է ոստիկանի ձեռքը:

Կասպարովն այդ մեղադրանքը «զառանցանք» է որակել: Նրա ներկայացմամբ, տեղի ունեցել ճիշտ հակառակը` ոստիկանական մեքենայում իրեն ծեծի են ենթարկել:

Ընդհանուր առմամբ, երեկ դատարանի շենքի մոտ բողոքողներից բերման են ենթարկվել շուրջ 100 մարդ, նրանց մեծ մասին ավելի ուշ ազատ են արձակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG