Մատչելիության հղումներ

Երեւան-Բաթումի-Երեւան գնացքներով 2 ամսում տեղափոխվել է 30 575 ուղեւոր


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան գնացքներով հունիսի 15-ից մինչեւ օգոստոսի 16-ը տեղափոխվել է 30 575 ուղեւոր:

Դա, ինչպես նշված է ընկերության հաղորդագրությունում, 18,9 տոկոսով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Ուղեւորափոխադրումների աճը պայմանավորված է Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում հետեւողականորեն տարվող ճկուն սակագնային քաղաքականությամբ, ուղեւորների սպասարկման որակի բարձրացմամբ: Նաեւ թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետության մակարդակը, ինչպես նաեւ աճում է գնացքների արագությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG