Ազգային ժողովի պատգամավոր (ՀԱԿ), նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում սուր քննադատության ենթարկեց գործող վարչապետին ու նրա վարած տնտեսական քաղաքականությունը:
Բագրատյանի համոզմամբ` Տիգրան Սարգսյանն ուղղակի «չի տիրապետում իր գործին» եւ ընդամենը «ծառայում է օլիգարխների շահերին»:
«Մարդը ասում է` ռեֆորմ ենք անում կադաստրի ոլորտում: Ի՞նչ է անում` կադաստրի ոլորտի նախագահը, ասենք, վերցրել է մարդկանց, այդ մարդիկ ամեն մեկը իրենց օֆիսներն են բացել` գնահատող կազմակերպություններ: Մարդն այսօր ասում է` կապիտալի արտահոսք Վրաստան չկա… Կառավարության անդամները զբաղված են կապիտալի արտահոսքով Վրաստան: Մի ուրիշ առիթ կլինի, կասեմ, թե Թիֆլիսում որ շենքն ով է գնել», - ասաց նախկին վարչապետը` շարունակելով. - «Մարդն ինչ ասում է` սուտ է ասում: Ես նրան շատ լավ եմ ճանաչում, վաղուց եմ ճանաչում, եւ ես չեմ կարծում, որ Հայաստանը արժանի է նման վարչապետի: Այս մարդը եթե վարդերից է խոսում, ծաղկի արտահանումից, ուրեմն ինչ-որ մեկը այդ բիզնեսից շահ ունի: Վերջապես այս մարդը ծառայում է խոշոր օլիգարխիայի շահերին»:
Անդրադառնալով դրամի փոխարժեքին` Բագրատյանն ասաց. - «Ինչպե՞ս կարող եմ լավ վերաբերվել մի մարդու, որի օրոք դոլարը 600-ից դարձավ 300, երկրի էքսպորտը ընթացիկ գներով 2 միլիարդ դոլարից իջավ 1 միլիարդ դոլարի: Այս մարդը միայն այդտեղ տվել է տարեկան մեկ միլիարդի վնաս` առանց հասկանալու»:
Նախկին վարչապետի համոզմամբ, այսօր Հայաստանն իր տնտեսությամբ «անհավատալիորեն հետ է մնում» իր հարեւաններից:
Օգտատերերից մեկի խնդրանքով համեմատելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք վարվող տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաեւ մամուլի ազատության վիճակը` Հրանտ Բագրատյանն ասաց, թե նրանց կառավարման 15 տարիները Հայաստանի համար «հաջող չեն եղել». - «Ռոբերտ Քոչարյանի տարիներին, բնականաբար, տնտեսությունը ավելի հաջող է եղել, իսկ Սերժ Սարգսյանի օրոք մամուլի ազատությունը մի փոքր ավելի բարձր է: Բայց դա էլ իր տրամաբանությունն ունի, որովհետեւ Սերժ Սարգսյանը պարզապես մոնոպոլիզացրել է մամուլի մեծ մասը»:
Իսկ հարցին, թե ինքն ինչ սխալներ է թույլ տվել 1993-1996 թվականներին, երբ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, Բագրատյանն արձագանքեց, որ սխալներ եղել են: Օրինակ, հարկավոր էր ավելի մեծ թափով վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղին հարող տարածքները` հիմնականում Ադրբեջանից գաղթած փախստականներով: Մինչդեռ նրանց մեծ մասը հեռացավ Հայաստանից, ինչը, ըստ Բագրատյանի, կոպիտ սխալ էր, մարդկային ռեսուրսի կորուստ:
Խոսելով սիրիահայերի ներգաղթի մասին` նա կարծիք հայտնեց, թե այդ մարդկանց օգնելու նպատակով Հայաստանը որեւէ քաղաքականություն չի իրականացնում: Սիրիահայերին, նախկին վարչապետի համոզմամբ, պետք է անպայման ընդունել եւ բնակեցնել Լեռնային Ղարաբաղի անվտանգության գոտի համարվող շրջաններում. - «Մարդկությանը ցույց տալով, որ մենք էլ ենք ժողովուրդ, մեզ էլ է կենսատարածք հարկավոր: Որտե՞ղ ապրենք…. Սիրիայում կոտորում են, Եգիպտոսում կոտորում են, հետո՞… Եվ սա պետք է լինի շատ արագ, չկրկնվի սխալը Ադրբեջանից եկած հայերի մի զգալի հատվածի նկատմամբ»:
Ասուլիսում շոշափվեցին նաեւ ներքաղաքական հարցեր: Հրանտ Բագրատյանը, մասնավորապես, նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համարում է իշխանության մաս, քանի որ «հնարավոր չէ իշխանության մաս չլինել, բայց ունենալ հարստություն»:
Օգտատերերից մեկի հարցին, թե արդյո՞ք Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում, Բագրատյանը պատասխանեց, որ չգիտի, դա Տեր-Պետրոսյանի որոշելիքն է:
Հաջորդ հարցին, թե ո՞ւմ կսատարի այդ ընտրություններում, նախկին վարչապետը արձագանքեց. - «Ես ասել եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը դնի թեկնածությունը, կպաշտպանեմ: Ինչ վերաբերում է մնացածին, չկա մեկը, որին ինձնից բարձր համարեմ: Ուստի ես չեմ փնտրում նրան, ում պիտի պաշտպանեմ»: