Բեյրությում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր պատմեց նախօրեին Հալեպում տեղի ունեցած ողբերգության մասին։
«Պատահական հրթիռի բեկորից, դժբախտաբար, մի հայ տարեց կին է զոհվել», - ասաց Քանդահարյանն ու ավելացրեց.- «Սակայն ես ուզում եմ ընդգծել` Սիրիայում հայերի վրա, համայնքի վրա միտումնավոր հարձակումներ չկան»։
Մինչդեռ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ ընդունել է Սիրիայում դիտորդական աշխատանքը դադարեցնելու որոշում` միաժամանակ հայտնելով, որ քաղաքացիական գրասենյակը կպահպանվի։
«Առաքելության լիազորությունների ժամկետը սպառվում է օգոստոսի 19-ին, ուստի, եթե այն չի նորոգվում, ապա ինքնըստինքյան նշանակում է դադարեցում: Դիտորդական խմբի կազմացրումը կսկսվի մի քանի օրից»,- ասել է Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ, ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Աղոն։
Աղոյի խոսքով, առաքելության երկարաձգման համար անհրաժեշտ պայմաններ չեն ապահովվել, բռնությունները դարարեցնելու, խաղաղ բնակչության նկատմամբ ծանր տեխնիկա չկիրառելու նախագահ Բաշար ալ-Ասադին ուղղված հորդորները տեղ չեն հասել։
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինն ափսոսանք է հայտնել դիտորդների առաքելության դադարեցման կապակցությամբ։
«Ափսոս, որ առաքելությունն ավարտվում է, մենք կարծում ենք, որ Անվտանգության խորհրդում դրա օգտին ջանքեր գործադրողները, փաստորեն, ցույց են տալիս, որ նվիրված չեն Սիրիայում բռնություններին վերջ տալու եւ քաղաքական լուծում գտնելու գաղափարին», - ասել է Չուրկինը։
Ըստ «Ֆրանսպրես»-ի, ՄԱԿ-ի անզեն զինվորական դիտորդները կհեռանան Դամասկոսից, սակայն քաղաքացիական առաքելության գրասենյակը կշարունակի գործել։
Երեկ պաշտոնական Դամասկոսը քննադատել է Սիրիայի անդամակցությունը սառեցնելու` Իսլամական համագործակցության կազմակերպության որոշումը` հայտարարելով, թե այն ընդունվել է «արեւմտյան գաղութատերերի եւ կազմակերպության ներսում ահաբեկիչներին սատարող ուժերի կողմից»։
Մահմեդական 57 երկիր միավորող Իսլամական համագործակցության կազմակերպությունը վճիռը կայացրել է Մեքքայում գումարած արտակարգ գագաթնաժողովի ավարտին` հայտարարելով, որ իր այդ քայլով «խորը մտահոգություն է հայտնում Սիրիայի ժողովրդի նկատմամբ գործադրվող հակամարդկային արարքների եւ կոտորածների կապակցությամբ»։