Մատչելիության հղումներ

2050 թվականին Հայաստանում բնակչության միջին տարիքը կլինի 50 տարեկան


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ուսումնասիրությունների արդյունքներով, Հայաստանը համարվում է ծերացող երկիր: Հայաստանն այսպիսին է համարվում նաեւ միջազգային ժողովրդագրական նորմերով:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն ասում է, որ 2050 թվականին Հայաստանի բնակչության միջին տարիքը կլինի 50 տարեկան:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Բնակչության ծերացման հետեւանքներից բխող հիմնախնդիրների լուծման ու տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2012-2016 թվականների գործողությունների ծրագիր», որն արդեն ներկայացվել է կառավարությանը:

Գարիկ Հայրապետյանի խոսքով, նախարարությունը ծրագիրը մշակելիս հիմնվել է իրենց «Բնակչության ծերացման վերաբերյալ հետազոտության արդյունքների վերլուծություն» ուսումնասիրության վրա:

Ըստ Հայրապետյանի, եթե երկրի բնակչության տեսակարար կշռի մեջ 65 եւ բարձր տարիք ունեցողները կազմում են մինչեւ 8 տոկոս, այն համարվում է երիտասարդ, 8-12 տոկոս` ծերացող եւ 12-ից բարձր` ծերացած երկիր:

Սա պայմանանվորված է մի շարք հանգամանքներով. կյանքի տեւողության բարձրացում, անկում ապրող ծնելիություն եւ վերելք ապրող միգրացիոն հոսքեր: Նշվածներից լուծման կարիք ունեն միայն վերջին երկուսը` միգրացիոն հոսքերի կարգավորում եւ ծնելիության աճին նպաստող պետական քայլերի մշակում: Իսկ քանի որ նկատվում է կյանքի տեւողության բարձրացում, նշանակում է հարկավոր է մշակել նաեւ մեծահասակների ինտեգրման գործող ծրագիր:

please wait

No media source currently available

0:00 0:06:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG