Մատչելիության հղումներ

Դատարանը այսօր պետք է հրապարակի Pussy Riot-ի դատավճիռը

Մոսկվայի Խամովնիկի շրջանի դատարանը այսօր կհրապարակի Pussy Riot փանք ռոք խմբի երեք անդամների դատավճիռը:

Փանք խմբի անդամ երեք կանանց դատում են խուլիգանության համար, մասնավորապես, իրենց հեղինակած «Մարիամ Աստվածածին, վռնդիր Պուտինին» Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում կատարելու համար:

Խմբի անդամները պնդում են, որ իրենց ակցիայով իրենք որեւէ մեկին վիրավորելու նպատակ չեն ունեցել, այլ ընդամենը դեմ են արտահայտվել երրորդ ժամկետով Պուտինի Կրեմլ վերադառնալուն:
XS
SM
MD
LG