Մատչելիության հղումներ

Հայաստանը օգնություն կտրամադրի Իրանի երկրաշարժից տուժածներին


Հայաստանի կառավարությունը այսօր որոշել է մարդասիրական օգնություն տրամադրել օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը:

Կառավարությունը 37 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ գույք` վրաններ, ներքնակներ, քնապարկեր, բացովի մահճակալներ, ինչպես նաեւ խմելու ջուր եւ պահածոյացված մթերք կուղարկի Իրան։

«Մենք մեր իրանցի գործընկերների հետ քննարկել ենք առաջին անհրաժեշտության պարագաները, որոնց կարիքն ունեն մեր գործընկերները, եւ առաջիկա երկու օրերի ընթացքում կհստակեցնենք ցուցակը։ Նաեւ երկու օրվա ընթացքում կկազմակերպենք, որպեսզի այդ ապրանքները տեղափոխվեն Իրան», - կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG