Մատչելիության հղումներ

Սեյրանը Օհանյանը ընդունել է ԱՄՆ-ի դեսպանին եւ նորանշանակ ռազմական կցորդին


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 15-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնին եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Ստիմսոնին:

Ինչպես տեղեկացնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայաստանի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ ռազմական կցորդը իր ներդրումը կունենա հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հետագա զարգացման եւ խորացման գործում:

«ԱՄՆ ռազմական կցորդն իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` բարձր է գնահատել հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը եւ վստահեցրել, որ համագործակցության բնագավառում արձանագրված հաջողությունները շարունակական կլինեն», - ասված է ՊՆ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG